Աղբամանների դիմաց կայանված մեքենաները խոչընդոտում են աղբատար մեքենաներին. (Տեսանյութ)


Աղբամանների դիմաց կայանված մեքենաները խոչընդոտում են աղբատար մեքենաներին. (Տեսանյութ)
Փետրվար 24 19:20 2020

Փետրվարի 24-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները մայրաքաղաքում ծառայության ընթացքում հատուկ ուշադրություն դարձրին աղբատար մեքենաների աշխատանքի համար խոչընդոտ հանդիսացող մեքենաներին։

 

Աղբամանների դիմաց կայանված մեքենաները խոչընդոտում են աղբատար մեքենաներին: 

 

Ծառայության ընթացքում հայտնաբերվեցին նման մի քանի մեքենաներ, որոնց վարորդներին ճանապարհային ոստիկանները հորդորեցին տեղափոխել տրանսպորտային միջոցները այդ հատվածներից։

 

Այն վարորդները, որոնք կատարել էին կայանման խախտումներ, ճանապարհային ոստիկանները նրանց նկատմամբ կազմեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

 

Հարգելի՛ վարորդներ, մեքենաները մի՛ կայանեք աղբամանների դիմաց և պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։