Բերման են ենթարկվել թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով


Բերման են ենթարկվել թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով
Փետրվար 24 19:06 2020

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 03.00-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մոլդովական փողոցից բերման են ենթարկել երեք տղամարդկանց։

 

Նրանց մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով 8,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ 1-ական դեղահաբ: Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 



loading...