Քարոզարշավին բուհերի ներգրավվածություն չի եղել և չի լինելու. Արայիկ Հարությունյան


Քարոզարշավին բուհերի ներգրավվածություն չի եղել և չի լինելու. Արայիկ Հարությունյան
Փետրվար 24 18:31 2020

Այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձավ  հարցին՝ արդյո՞ք  մասնակցելու  է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին:

 

«Կմասնակցեմ, բայց դեռ  գրաֆիկը չգիտեմ, թե ինչպես, կապված է նրանից, թե թիմն ինչ որոշում կկայացնի: Իրականում նախարարության զբաղվածությունը  մեծ է»,-ասաց նա:

 

Անդրադառնալով  հարցին՝ արդյո՞ք  բուհերը ներգրավվելու ռիսկ չկա, նախարարն ասաց.

 

«Դուք  երկու օրինակ ունեք. որևէ  բուհ, որևէ դպրոց ներգրավված չի եղել, ինչի ենք մենք անընդհատ հետ գնում հանրապետական ռեժիմի ժամանակահատվածը և հարցը բարձրացնում: Չի եղել, չկա ու չի լինելու ներգրավվածություն»,-ասաց նա: