Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցում այսօր դասադուլ ու գործադուլ են հայտարարել


Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցում այսօր դասադուլ ու գործադուլ են հայտարարել
Փետրվար 24 18:24 2020

Գյումրիի թիվ 19 հիմնական դպրոցում այսօր դասադուլ ու գործադուլ են հայտարարել ուսուցիչներն ու ծնողները, ովքեր իրենց երեխաներին դպրոց չեն բերել։ Այսկերպ մանկավարժական ու ծնողական հանրույթը իր բողոքն է արտահայտում դատարանի որոշման դեմ, համաձայն որի` նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը վերականգնվելու է իր պաշտոնում։ Այս մասին հայտնում է Shantnews-ը: 

 

Այսօր առավոտյան թիվ 19 դպրոցի աշակերտների փոխարեն ծնողներն էին դպրոց եկել: Ծնողական խորհրդի անդամներն ու մանկավարժները միասին որոշել են գործադուլ ու դասադուլ անել: Դատարանի որոշմամբ` նախկին տնօրեն Նարինե Մեսրոպյանը վերականգնվելու է իր պաշտոնում:

 

Ծնողներն ու մանկավարժները որոշել են` չեն ցանկանում աշխատել նախկին տնօրենի հետ:

 

Հիշեցնենք, որ 2019թ. մարտի 1-ին Նարինե Մեսրոպյանն ազատվել էր պաշտոնից Շիրակի մարզի դատախազի միջնորդությամբ։

 

Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

 

 

 

 

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: