Այս պահին տեղեկատվություն չունենք Հայաստանում կորոնավիրուսի որեւէ դեպքի մասին. Արայիկ Հարությունյանը դպրոցներում բացակայությունների մասին


Այս պահին տեղեկատվություն չունենք Հայաստանում կորոնավիրուսի որեւէ դեպքի մասին. Արայիկ Հարությունյանը դպրոցներում բացակայությունների մասին
Փետրվար 24 18:10 2020

«Այս պահին տեղեկատվություն չունենք Հայաստանում կորոնավիրուսի որեւէ դեպքի մասին, խորհրդակցում ենք Առողջապահության նախարության հետ։ Առողջապահության նախարարությունը պետք է ֆոնի մասին ասի, միջնորդություն ներկայացնի, որ մենք որոշում կայացնենք»,-այս մասին լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դպրոցները ժամանակավոր փակելու վերաբերյալ հարցադրումներին:

 

 

Նա նշեց, որ ունեն տեղեկություններ, որ առանձին դպրոցներում նկատվում է բացակայությունների  բարձր ֆոն, բայց սպասում են Առողջապահության նախարարության գնահատականին:

 

 

ԵՊՀ-ում դասախոսի ձերբակալելու լուրերի վերաբերյալ նախարարն ասաց՝ քանի դեռ կա քննություն, որևէ մեկնաբանություն չի տալու:

 

Տեղեկացրեց նաև, որ  մասնակցելու է հանրաքվեի քարոզարշավին, բայց  ինչ գրաֆիկով ՝ չգիտի:

 

Հարությունյանը վստահեցրեց՝ քարոզարշավին որևէ բուհ կամ դպրոց ներգրավված չի եղել և չի լինելու: