Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է խուսափել կարանտինային գոտու վայրեր այցելությունից


Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է խուսափել կարանտինային գոտու վայրեր այցելությունից
Փետրվար 24 16:19 2020

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Իտալիայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարավածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ Իտալիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիայի Codogno, Castiglione d’Adda, Casalpusterlengo, Fombio, Maleo, Somaglia, Bertonico, Terranova dei Passerini, Castelgerundo e San Fiorano և Վենետոյի Vo’ Euganeo համայնքներ այցելությունից և առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։

«Այս պահին Իտալիայում վարակվածների թիվը կազմում է 219 մարդ, որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում։ Կա 5 զոհ։ Հյուսիսային նահանգներում փակվել են ուսումնական հաստատությունները, հանրային օբյեկտները, անժամկետ հետաձգվել են մշակութային և սպորտային միջոցառումները»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:



loading...