Փրկարարները մարել են Իրանի քաղաքացու ավտոմեքենայում բռնկված հրդեհը. Սրահը լրիվ այրվել է


Փրկարարները մարել են Իրանի քաղաքացու ավտոմեքենայում բռնկված հրդեհը. Սրահը լրիվ այրվել է
Փետրվար 24 14:27 2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 24-ին, ժամը 02:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի  Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/34 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ մեկնել է նշված հասցեով:

Փրկարարները Ժամը 02:50-ին մեկուսացրել են, իսկ 03:11-ին՝ մարել հրդեհը:

Հրդեհի հետեւանքով այրվել են «Mitsubishi GT» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Արեն Դ., ծնված 1991 թ.) սրահը՝ ամբողջությամբ եւ բեռնախցիկի հատվածը՝ մասամբ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել հովացման աշխատանքներ: