Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «07»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր


Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «07»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր
Փետրվար 24 14:25 2020

Այսօր` փետրվարի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Բերդ-Այգեձոր ավտոճանապարհի՝ Այգեձոր գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ» 2107 մակնիշի 35 GD 855 համարանիշի և «ՄԱԶ» մակնիշի 094 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, մնացածը՝ ծանր կայուն ախտորոշմամբ, տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ 1 հոգի տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագորոծելով հատուկ տեխնիկա։