Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում. ՊՆ խոսնակը` Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիայի» մասին


Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսևորում. ՊՆ խոսնակը` Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիայի» մասին
Փետրվար 24 14:16 2020

Ադրբեջանի կողմից հայտարարված «Դիվերսիան»  ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել է, որ այդ հայտարարությունը լիովին ապատեղեկատվություն է։ ՀՀ ԶՈւ-երը ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին:

 

«Դեռ ավելին. Հայկական կողմը այս ամենով դեռ զսպվածություն է դրսեւորում»,-եզրափակել է Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի դարձավ, որ երեկ ադրբեջանական ԶՈՒ-երի ստորաբաժանումները կրակ են բացել ՀՀ ԶՈՒ-երի ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ կրակից վիրավորվել է հայ զինծառայող: Վիրավորումը թեթև է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ԶՈՒ-երի ստորաբաժանումների պատասխան կրակից հետո ադրբեջանական կրակը դադարել է: