17-ամյա պատանին խոստովանել է, որ դանակահարել է հասակակցին


17-ամյա պատանին խոստովանել է, որ դանակահարել է հասակակցին
Փետրվար 24 13:54 2020

Փետրվարի 22-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերք» նախնական ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 17-ամյա մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկը հայտնել է, որ տուժածն ի վիճակի չէ բացատրություն տալու:

 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր համայնքի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհին, վիճաբանության ժամանակ 17-ամյա մի պատանի, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածքներ է պատճառել իրեն հասակակաից համագյուղացուն:

 

Բացատրական աշխատանքների շնորհիվ, փետրվարի 23-ին, ժամը 00.40-ին, պատանին ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: