Եղանակը Հայաստանում կցրտի ու կտաքանա 6-8 աստիճանով, փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ


Եղանակը Հայաստանում կցրտի ու կտաքանա 6-8 աստիճանով, փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ
Փետրվար 23 15:10 2020

Հայաստանի տարածքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով:

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Ինչպես տեղեկացնում  են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում անձրև: