Արսեն Թորոսյանը խոսել է հայ-իրանական սահմանը փակելու մասին


Արսեն Թորոսյանը խոսել է հայ-իրանական սահմանը փակելու մասին
Փետրվար 23 11:38 2020

«Մենք միտում չունենք ինչ-որ բան թաքցնելու կամ մեր քաղաքացիների անվտանգությունը վտանգելու: Բաց նաև պետք է առնվազն վտանգները գնահատվեն օբյեկտիվ չափանիշներով, այլ ոչ թե մեր հարգելի քաղաքացիների բարձր ձայնի հիման վրա:

 

Եթե ոմանք բարձրաձայնում են՝ պետք է փակեք, չի նշանակում, որ դա է ճիշտ որոշումը»,- այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսելով չինական նոր կորոնավիրուսի և Հայաստանին Իրանից սպառնացող վտանգի մասին, ասաց ԱՆ Արսեն Թորոսյանը:

 

Ըստ նրա՝ այս պահին սահմանը փակելու անհրաժեշտություն չկա և դրա իմաստն էլ չկա, սակայն ժամանակի հետ ամեն ինչ կարող է փոփոխվել՝ ելնելով վարակի տարածման տեմպից: Թորոսյանը նաև շեշտեց, որ վարակի օջախ համարվող Չինաստանում վարակի տարածման տեմպերն զգալիորեն նվազել են:



loading...