Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայան


Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է. Արսեն Բաբայան
Փետրվար 23 11:18 2020

Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Ոչ»-ի շտաբի նախաձեռնողներից, իրավապաշտպան Արսեն Բաբայանը։

 

«Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը:

 

Հունվարին 17 օր աշխատելու դիմաց ինքնապարգևատրվեցին 174 միլիոն դրամով:

 

Այո, ամեն մարդ պետք է ինքնուրույն հաղթահարի իր աղքատությունը: Մեկի համար դա մեկ թուղթ ստորագրելով ինքնապարգևատրումն է, մյուսի համար այդ մեկ թուղթը ստորագրողին աշխատել ստիպելն է:

 

Ապօրինի պարգևատրումը համակարգային կոռուպցիայի բաղկացուցիչ մասն է»,- գրել է նա: