Ես արդեն համոզված եմ, որ ինչ-որ ուժ ՀՔԾ-ի «գլխին սարքում է». Երվանդ Վարոսյան


Ես արդեն համոզված եմ, որ ինչ-որ ուժ ՀՔԾ-ի «գլխին սարքում է». Երվանդ Վարոսյան
Փետրվար 20 22:30 2020

Փաստորեն այսօրվանից սկսած datalex.am տեղեկատվական կայքը ենթակա է փակման, իսկ ցանկացած անձի բերման ենթարկելու, հանցագործության կատարման մեջ կասկածվելու, մեղադրվելու կամ դատապարտվելու մասին տեղեկությունները համարվում են անձնական գաղտնիք... Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի  դատվածության վերաբերյալ հրապարակումների առիթով  ՀՔԾ-ում հարուցված քրեական գործին։

«Ես արդեն համոզված եմ, որ ինչ-որ ուժ ՀՔԾ-ի «գլխին սարքում է», հատուկ ամեն ինչ անում է, որ այդ կառույցը վերջնական վարկաբեկվի« գրել է Երվանդ Վարոսյանը։