ԱՄՆ-ը սեւ ցուցակում է ներառել իրանցի 5 պաշտոնյայի


ԱՄՆ-ը սեւ ցուցակում է ներառել իրանցի 5 պաշտոնյայի
Փետրվար 20 22:10 2020

ԱՄՆ-ը սեւ ցուցակում է ներառել իրանցի 5 պաշտոնյայի՝ նրանց մեղադրելով ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը խոչընդոտելու մեջ:

 

ԱՄՆ ֆիննախը հայտնել է, որ պատժամիջոցներ է սահմանել պաշտոնական անձանց, Իրանի Պահապանների խորհրդի անդամների դեմ, ինչպես նաեւ մի քանի այլ անձանց դեմ:

 

Պատժամիջոցներ են սահմանվել Պահապանների խորհրդի քարտուղար Ահմադ Ջանաթիի, խորհրդի անդամ Մոհամմադ Յազդիի դեմ, վերջինս ավելի վաղ եղել է Իրանի դատական համակարգի առաջին ղեկավարը, եւ ընտրությունների դիտորդական կոմիտեի 3 անդամների դեմ: