Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է նման գործելաոճն արդեն ավանդույթ է դառնում իշխանությունների համար. Մեդիա պաշտպան


Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է նման գործելաոճն արդեն ավանդույթ է դառնում իշխանությունների համար. Մեդիա պաշտպան
Փետրվար 20 21:57 2020

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։

Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է։ Նման գործելաոճն արդեն ավանդույթ է դառնում իշխանությունների համար։ Նրանք իրենց ընդդիմախոսների նկատմամբ ուժային կառույցների միջոցով ճնշումներ են կիրառում։

 

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մտահոգությունը, ըստ որի` Հայաստանում լրատվականների դեմ դատական գործերն աննախադեպ են, փաստացի, որևէ ուշադրության չարժանացավ, իսկ ճնշումները շարունակվում են։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել նման արատավոր գործելաոճը և կարճել քրեական գործը: