Իգոր Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան


Իգոր Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան
Փետրվար 20 17:07 2020

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան, հայցը վարույթ է ընդունվել։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

     Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալը պահանջում է անվավեր ճանաչել իր ազատման որոշումը և, որպես իրավական հետևանք, իրեն վերականգնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում։

 

Հայցը կքննի դատավոր Դանիել Դանիելյանը։ Փետրվարի 21-ին նշանակվել է նախնական դատական նիստը։