Armday.am-ը շարունակում է «Կյանքը մեկ օրում» նախագիծը, որի միջոցով փորձելու ենք հանրությանը ներկայացնել գրեթե բոլոր ոլորտների հայտնի մարդկանց կյանքը պատմությունը, գաղափարները, անցած ճանապարհը: Այս շաբաթ մեր հյուրն է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Ժամանակին ընդհուպ ՀՀԿ-ից առաջարկներ եմ ունեցել
Երբես դեռևս ծավալում էի հասարակականգործունեություն, այդ ժամանակահատվածում բավականին պահանջված էի իմ թիմի ներկայացուցիչների հետ քաղաքակ անտարբեր կուսակցությունների կողմից, որոնք բավականին ուժեղ դիրքերուն եին: Ընդհուպ մինչև այսօրվա իշխող քաղաքական ուժից էլ եմ առաջարկներ ունեցել, բայցինձ ավելի շատ գրավեցին Գագիկ Ծառուկյանի ծրագրերը, մոտեցումները, որոնք մենք, իվերջո, կարողացանք մեր գաղափարական հենքը դարձնել և շարժվել առաջ: Երբևիցե դրանից հետո նման հարցերի շուրջ չեմ մտածել՝ անկախ տեղի ունցած ամենատարբեր դժվարություններից: Ես կարծում եմ, որ դժվարությունները քաղաքականության մեջ անխուսափելի են, պետք է դրանք հաղթահարելու կամ քունենալ և իրականությունը փոխել: Կան մարդիկ, ովքեր դժվարությունների հետ առերեսվելու դեպքում փոխում են իրենց քաղաքական թիմը, սկզբունքները, մոտեցումները: Դա ընդունելի ճանապարհ չէ:
Երջանկությունը սիրելի մարդկանց երջանիկ տեսնելն է
Կնոջս հետ ծանոթացել եմ ուսանողական տարիներին, մենք միևնույն ԲՈՒՀ-ում ենք սովորել:Կինս օտար լեզվի մասնագետ է: Կարող եմ ասել, որ մեր ընտանիքի ձևավորման առանցքային բովանդակային մասը մեր սերն է եղել, ինչպես նաև փոխադարձ հարգանքն ու վստահությունը:Ինձ համար երջանկությունը իմ սիրելի մարդկանց երջանիկ տեսնելն է: Այս կյանքում պետք է առաջին հերթին շնորհակալ լինել Աստծուն, որ ունես առողջ ընտանիք: Պետք է շնորհակալ լինել, որ ունես ազնիվ նպատակներ, որոնք տեղավորվում են ընդհանուր գաղափարների համատեքստում և ընդունելի են:
Կյանքիս ամենակարևոր խորհուրդը հայրս է տվել
Ամենակարևոր խորհուրդը, որ երբևէ ստացել եմ, հորս կողմից է եղել: Այդ ժամանակ ես դեռ շատ փոքր էի, բայց այդ խորհուրդը մտապահել եմ: Հայրս խորհուդր տվեց կյանքում որտեղ էլ լինեմ, ինչ մասնագիտություն էլ ունենամ, լինեմ առաջատարը և կարողանամ իմ արածին ինքս օբյեկտիվ գնահատական տալ:
Փորձում եմ միշտ պատասխանել երեխաներիս հարցերին
Երեխաներս միշտ շատ հարցեր են տալիս: Կարծում եմ, պետք է չզլանալ ու միշտ պատասխանել երեխաների հարցերին, քանի որ իրենց հետաքրքրությունների տիրույթում գտնվում է ամեն ինչ: Փորձում եմ միշտ պատասխանել նրանց հարցերին: Ավագ որդիս 12 տարեկան է, միջնեկը՝ 10, կրտսերը՝ 1: Փոքր տղաս դեռևս հարցեր չի տալիս, բայց միշտ հարցական հայացքով ասում է՝ «պապա»: Ավագ որդիս երբ դեռ փոքր էր ու ես առավոտյան գնում էի աշխատանքի, երեկոյան վերադառնում, մի օր ինձ զարմացած, շատ լուրջ դեմքով հարցրեց՝ դու ամեն օր ե՞ս աշխատանքի գնում:
Չեմ միջամտելու երեխաներիս մասնագիտական ընտրությանը
Որոշել եմ չմիջամտել երեխաներիս մասնագիտական ընտրությանը: Կարծում եմ, որ իրենք իրենց մեջ դրանք պիտի բացահայտեն, մենք պետք է միայն նպաստենք դրան: Երկու որդիներս էլ փոքր հասակում ուզում էի զինվոր դառնալ, հիմա հետաքրքությունները մի փոքր փոխվել են: Ավագ որդուս մեջ հասունություն եմ նկատում, ապագա մասնագիտության մասին խոսելիս, ասում է, որ դեռ չի որոշել, թե ինչ է դառնալու: Սա, կարծում եմ, նաև շրջապատի արդյունքն է, որովհետև հիմա նրա արդեն այն տարիքն է, երբ ամեն ինչ սկսում են քննարկել հասակակիցների հետ:
Քաղաքականության մեջ պարբերաբար հիասթափվում ես
Ես հոգնում կամ հիասթափվում եմ, երբ որևէ մարդու հետ հույս եմ կապել ու դա չի արդարացվել: Հիասթափվում եմ, երբ առերեսվում եմ մարդկային ստոր որակների հետ: Բայց ես ինքս ինձ ամուր ու ուժեղ մարդ եմ համարում: Կարծում եմ, որ այդ իրավիճակներից պետք է միշտ վեր լինել, հետևություններ անել և անցնել առաջ, ուրիշ ոչինչ: Ցավոք, քաղաքական դաշտում այդ հիասթափությունները պարբերաբար լինում են:
Գագիկ Ծառուկյանի վերադարձով մենք անհամեմատ ավելի ուժեղ կլինենք
Եկեք ճիշտ գնահատենք իրականությունը՝ այսօրվա քաղաքական դաշտում, կուսակցություններում, հասարակական ամենատարբեր շերտերում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը քննարկվում է: Եվ ես կարծում եմ նաև տարօրինակ կլիներ, եթե ԲՀԿ-ում և հատկապես քաղխորհրդի նիստում այդ հարցը չքննարկվեր: Կարծում եմ՝ իր մասնակցութամբ մենք անհամեմատ ավելի ուժեղ կլինենք:
Մտքերը շարունակելով…
Իմ կյանքը բավականին հետաքրքիր է:
Մի օր ես կփորձեմ ազատ անկման զգացողությունը: Կթռչեմ օդապարիկով:
Կյանքը մեկ օրում չի կարող լինել: Եթե կյանքը կա, այն ավելի խորը փիլիսոփայական իաստ ունի: Մեկ օրվա գաղափարը շատ կարճ է:
Տարիների ընթացքում մարդ իմաստանում է;
Իմ օրերի մեջ շնորհակալ եմ Աստծուն:
Կարինա Սահակյան
Տաթև Այվազյան
Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի և Վահե Էնֆիջայանի անձնական արխիվից