​​ՄԻՊ-ը աշխատանքային այցով մեկնում է Արցախ․ նախատեսվում են այցեր զորամասեր


​​ՄԻՊ-ը աշխատանքային այցով մեկնում է Արցախ․ նախատեսվում են այցեր զորամասեր
Փետրվար 20 19:54 2020

«Աշխատանքային այցով մեկնում ենք Արցախ։ Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ»: Այս մասին տեղեկանում ենք մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։

 

Թաթոյանը նշում է, որ այցերը կիրականացվեն ՄԻՊ-ի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ:

 

«Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:

 

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առիթով»:



loading...