Բակում կայանված մեքենայից գողացել են գորգեր, գինի, կոնֆետ, հագուստ, դրամապանակ


Բակում կայանված մեքենայից գողացել են գորգեր, գինի, կոնֆետ, հագուստ, դրամապանակ
Փետրվար 20 19:41 2020

Հունվարի 5-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ ժամը 00.05-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ապակին կոտրելով, Ջրաշենի 1-ին փողոցի տներից մեկի բակում կայանված «Օպելի» սրահից գողացել են վերբարձրիչ, գորգեր, անիվ քանդելու բանալի, գինի, կոնֆետ, մանկական հագուստ, մեքենայով ուղեւորվելու համար նախատեսված մանկական աթոռ, դրամապանակ, որի մեջ եղել է անձնագիր, նույնականացման եւ սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայական եւ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր, իսկ շարժիչի կափարիչը բացելով՝ գողացել են էլեկտրական մարտկոցը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ 28-ամյա երիտասարդը փետրվարի 18-ին ներկայացել է նախաքննական մարմնին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:



loading...