Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը


Հալեպի օդանավակայանը 8 տարվա դադարից հետո ընդունել է առաջին ուղեւորատար ինքնաթիռը
Փետրվար 19 15:19 2020

Չորեքշաբթի Դամասկոսի օդանավակայանից դեպի Հալեպ է թռչել առաջին ուղեւորատար ինքնաթիռը, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը:
Սա վերջին ութ տարվա ընթացքում Հալեպի օդանավակայանից Դամասկոս ուղեւորված առաջին ինքնաթիռն է:

Երկուշաբթի օրը սիրիական «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքը, վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդին, հայտնել էր այն մասին, որ Հալեպի օդանավակայանը երկար ընդմիջումից հետո վերսկսում է աշխատանքը:

Սիրիայի երկրորդ կարեւոր քաղաք եւ երկրի տնտեսական մայրաքաղաք Հալեպի վերահսկողության համար զինված պայքարն ընթացել է 2012-2016 թվականներին: 2015-ի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություն էր սկսեել Սիրիայում զինյալների դեմ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ էին հասցնում ահաբեկչական խմբավորումներին: 2016-ի նոյեմբերի կեսին սիրիական բանակը գրոհ էր սկսել, որը հանգեցրել էր Հալեպի արեւելյան հատվածի  նկատմամբ վերահսկողության հաստատմանը: Նույն տարվա դեկտեմբերի կեսերից քաղաքն ամբողջությամբ գրավվել էր կառավարական զորքերի կողմից: Մինչ այժմ այնտեղ աշխատանքներ են տարվում պատերազմի հետեւանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: