«Այո»-ի շտաբը դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպում


«Այո»-ի շտաբը դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպում
Փետրվար 19 14:28 2020

Փետրվարի 25-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը «Դվին» ռեստորանում դրամահավաք-ճաշկերույթ է կազմակերպում ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, հայտնում է ArmDaily.am-ը։ 

 

Լրատվականը նշում է, որ այս օրերին պատգամավորները զբաղված են հրավիրյալների ցուցակներ կազմելով, ներկայացնելով։
Հենց սպասվող դրամահավաքն է պատճառը, որ այժմ «Այո» քարոզչական կողմը ներկայացնող իշխանությունը դեռ պասիվ է, թերեւս դրանից հետո արդեն կսկսեն ակտիվորեն զբաղվել քարոզչությամբ։