Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել Է 17 տարվա բանտարկության


Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել Է 17 տարվա բանտարկության
Փետրվար 19 14:01 2020

Սեուլի Բարձրագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին (2008 – 2013 թվականներ) մեղավոր Է ճանաչել դրամական միջոցներ յուրացնելու եւ առանձնապես խոշոր չափով կաշառքներ ստանալու մեջ: Ինչպես փետրվարի 19-ին հայտնել Է Yonhap գործակալությունը, երկրի նախկին ղեկավարի համար խափանման միջոց Է ընտրվել բանտարկությունը՝ 17 տարի ժամկետով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Բացի դրանից, 78-ամյա Լի Մյոն Բաքին պարտավորեցրել են տուգանք մուծել շուրջ 15,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Նրան կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճում: Դատախազությունը պետության նախկին ղեկավարին կասկածում Էր նախագահ եղած ժամանակ DAS ավտոմոբիլային պահեստամասեր արտադրող ընկերության միջոցների յուրացման մեջ, որի խոշորագույն բաժնետեր Էր Լի Մյոն Բաքը, ինչպես նաեւ Samsung Electronics-ից կաշառքներ ստանալու մեջ: Լի Մյոն Բաքն ավելի վաղ պատիժ Էր կրում կոռուպցիայի եւ կաշառակերության մի շարք մեղադրաքների համար: 2018 թվականի մարտի 22-ին նա կալանավորվել Էր, իսկ նույն թվականի հոկտեմբերի 5-ին Սեուլի Բարձրագույն դատարանը նրան դատապարտել Էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2019 թվականի մարտին նա գրավով ազատ Էր արձակվել բանտից՝ նկատի առնելով առողջական վիճակի վատթարացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: