Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին,բայց հուսամ, լավ եք հաշվել.Արմեն Աշոտյան


Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին,բայց հուսամ, լավ եք հաշվել.Արմեն Աշոտյան
Փետրվար 18 13:33 2020

Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հա, ու եւս մեկ դիտարկում Մյունխենից:

Ալիեւին սենյակում սպասացնելու կադրերը, իհարկե, զվարճալի էին: Հայկական ՖԲ տիրույթն ահագին մեմեր ստեղծեց:

Բայց հուսամ, լավ եք հաշվել: Ուշադիր կլինեք, հաջորդ հնարավոր հանդիպումների ժամանակ բումերանգի էֆեկտ չստանանք: Նման դրվագները դժվար են մարսվում:

Մշտապես զգոն կպահեք արարողակարգի ծառայությունը»: