Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ


Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ
Փետրվար 18 13:29 2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը չկայացավ թարգմանչի բացակայության պատճառով:

Փաստացի նիստը չսկսված հետաձգվեց: 

Ինչպես հայտնեց դատավոր Աննա Դանիբեկյանը, նիստից անմիջապես առաջ թարգմանիչ Ծովինար Թորոսյանից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ նա չի կարող ներկա գտնվել նիստին, իսկ դատարանը կարճ ժամանակով չի կարողացել ապահովել թարգմանչով: Հաշվի առնելով այն, որ առանց թարգմանչի նիստի անցկացումն անհնար է (թարգմանիչն ապահովում է թարգմանություն ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի համար), դատավորը հետաձգեց նիստը: Նիստը կկայանա փետրվարի 25-ին ժամը 13:00-ին: