Աշխատանքն է վերսկսում Հալեպի միջազգային օդանավակայանը


Աշխատանքն է վերսկսում Հալեպի միջազգային օդանավակայանը
Փետրվար 18 13:22 2020

Սիրիայի կառավարությունը հայտարարել է Հալեպի միջազգային օդանավակայանի վերաբացման մասին: Այս մասին այսօր հաղորդել է սիրիական «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը:

 

Հալեպի օդանավակայանը, ըստ սիրիական հեռուստատեսության, աշխատանքը կվերսկսի արդեն գալիք չորեքշաբթի` առաջին չվերթն ընդունելով Դամասկոսից:

 

Առաջիկա օրերին նախատեսված է նաև կանոնավոր չվերթներ իրականացնել Հալեպի և Կահիրեի միջև: Հալեպի օդանավակայանը աշխատանքը դադարեցրել էր 2013 թվականին` քաղաքում զինված ընդհարումների ամենաակտիվ փուլում: