Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին «
հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Սեյմուր Էլդար օղլու Ասկերովը»:
Այլ մանրամասնություններ չեն հրապարակվել: Դիտարժան է, որ նման հաղորդագրություն պաշտոնական Բաքուն տարածում է Մյունխենում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ ԼՂ կարգավորման քննարկումների մեկնարկին ընդառաջ: