Երբ պնդում եմ, որ մեզ իրական հեղափոխություն է պետք, ակնկալում եմ, որ տեղի ունենա իրական արժեքների փոփոխություն. Արսեն Բաբայան


Երբ պնդում եմ, որ մեզ իրական հեղափոխություն է պետք, ակնկալում եմ, որ տեղի ունենա իրական արժեքների փոփոխություն. Արսեն Բաբայան
Փետրվար 13 21:11 2020

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե նախաձեռնելով «ՈՉ» կողմի պաշտպանություն՝ օգնում են քաղաքական իշխանությանը: Նա մասնավորապես նշել է, որ այս իշխանության տապալումը կարող է շատ ավելի մեծ վնասներ հասցնել պետությանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

 

«Որոշ հարգարժան գործընկերներ, մասնավորապես քաղաքական դաշտից, մեզ մեղադրում են այն բանում, թե նախաձեռնելով «ՈՉ» կողմի պաշտպանությունը՝ օգնում ենք քաղաքական իշխանությանը:

 

Իմ անունից ուզում եմ արձագանքել բազմաթիվ գործընկերների այդպիսի մտահոգություններին, որոնք լսում եմ հրապարակային և մասնավոր զրույցներում:

Իսկ ես ամենօրյա իմ բազմաթիվ քննդատություններով այդ ի՞նչ եմ անում, եթե չեմ օգնում նույն քաղաքական իշխանությանը:

 

Իմ քննադատություններով, ըստ ձեզ, ես ի՞նչ եմ ակնկալում, եթե ոչ սխալների բացառում, սխալների շտկում ու դրանով ավելի լավ կառավարել պետությունը:

 

Ավելի անկեղծ կլինեմ․ ես համարում եմ, որ այս իշխանության տապալումը կարող է շատ ավելի մեծ վնասներ հասցնել պետությանը:

 

Երբ պնդում եմ, որ մեզ իրական հեղափոխություն է պետք, ակնկալում եմ, որ տեղի ունենա իրական արժեքների փոփոխություն: Իրական հեղափոխությունը կարող են անել և այս քաղաքական իշխանությունը, և նրանցից հետո եկող նոր քաղաքական ուժերը: Այս պահին որոշողը հենց իշխող քաղաքական ուժն է, թե որ տարբերակը կիրականանա»: