ԵԽԽՎ-ում թեժ է, բայց նախագահողը սանկցիաներ չի կիրառում․ Էդմոն Մարուքյան


ԵԽԽՎ-ում թեժ է, բայց նախագահողը սանկցիաներ չի կիրառում․ Էդմոն Մարուքյան
Հունվար 30 00:17 2020

ԵԽԽՎ-ում թեժ է, բայց նախագահողը սանկցիաներ չի կիրառում։ Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«ԵԽԽՎ-ում կրքերը նորից թեժացել են: Երկուշաբթի առավոտյան վիճարկվեց Ռուսաստանի պատվիրակության իրավասությունը, իսկ հիմա այդ նույն թեմայով բանավեճ է․ հաստատե՞լ իրավասությունները թե՛ ոչ։ Չհաստատման դեպքում ռուսական պատվիրակությունը կրկին կբացակայի, ինչպես նախկինում էր չորս տարի բացակա։

Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Տոլստոյի ելույթի ժամանակ ուկրաինացի պատվիրակներից մի քանիսը հարվածում էին սեղաններին, իսկ ելույթից հետո կրքերը չէին հանդարտվում, ինչպես նաև տեղերից գոռացող ուկրաինացի պատվիրակները բանավիճում էին՝ խանգարելով նիստի ընթացքը:

Ամեն դեպքում, նախագահողն որևէ սանկցիա չկիրառեց որևէ երկրի պատվիրակի նկատմամբ: Ի վերջո, նիստը կրկին հունի մեջ ընկավ և շարունակվում է լարված մթնոլորտում: Վերջում սպասվում է քվեարկություն»,- գրել է նա: