Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր գործիչ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խաչիկ Ասմարյանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
«Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան խորապես ցավակցում է Խաչիկ Ասմարյանի ընտանիքին և բարեկամներին: Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-ին, Երևանի «Մատուռ» հոգեհանգստի սրահում»,- ասվում է ֆեդերացիայի էջի հրապարակման մեջ։