«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանը կրկին ակտիվացել է։


«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանը կրկին ակտիվացել է։
Հունվար 29 18:43 2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հենրիկ Հարթենյանը, որը Հրայր Թովմասյանի «դստերը» թիրախավորելու համար հեռացվել էր ավագանուց և ՔՊ-ից, կրկին ակտիվացել է։ Նա «Քանի որ հանրային պահանջ կա» հայտնի տրամաբանության սկզբունքով հերթական գրառումն է կատարել՝ այս անգամ էլ Թովմասյանին «քրեական հանցագործ» անվանելով և «բանտ նստեցնելու» պահանջ ներկայացնելով․ 
« Հրայր Թովմասյանը քրեական հանցագործ է, և պե՛տք է նստի՛ բանտում, քանի որ.
1.Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել կեցծիքով։
2.Փորձել է կաշառել ՀՀ իշխանությանը։
3. Տիրապետում են միլիոնավոր դրամների՝ այն դեպքում, երբ աշխատավարձով անհնար էր տիրապետել»։

Փաստորեն, Հարթենյանի տեղեկություններով, Թովմասյանը տիրապետում է միլիոնավոր դրամների, մինչդեռ վարչապետն ու իշխանական թևի մյուս ներկայացուցիչները խոսում էին Թովմասյանին պատկանող միլիոնավոր դոլարների մասին։



loading...