Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի առողջական խնդիրների մասին լուրերի տարածման հեղինակներն ու շահագրգիռ անձիք այսօր հենց նրա թիմում են գտնվում Արթուր Վանեցյան Հրապարակ


Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի առողջական խնդիրների մասին լուրերի տարածման հեղինակներն ու շահագրգիռ անձիք այսօր հենց նրա թիմում են գտնվում Արթուր Վանեցյան  Հրապարակ
Հունվար 29 14:18 2020

 1in.am-ն այսօր մի հրապարակում էր արել, որտեղ ինչ որ անձինք նշել են, թե չգիտեն՝ ով է Փաշինյանի առողջական խնդիրների մասին կեղծ տեղեկությունները տարածում, բայց այդօրինակ ինֆորմացիայի տարածմամբ ժամանակին զբաղվել է Արթուր Վանեցյանը։ Մենք մեկնաբանություն խնդրեցինք այս հրապարակման հետ կապված ԱԱԾ նախկին տնօրենից։

«Երբեք որևէ ձևով առնչություն չեմ ունեցել որևէ անձի առողջական խնդիրների կամ ընտանիքի անդամներին առնչվող հրապարակումների հետ: Չեմ ցանկանում այլևս անդրադառնալ այս հարցին, քանի որ առիթ ունեցել եմ ասելու, որ փաստաբաններն այժմ զբաղվում են իմ անձին վերագրվող կեղծ լուրերը դատական կարգով վիճարկելու գործընթացով: Կլինի վճիռ, բոլորդ կտեսնեք, որ մարդկանց շատ կոնկրետ շրջանակ այս ողջ ընթացքում զբաղված է եղել իմ մասին կեղծիքներ տարածելով»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենն ընդգծեց, որ խստորեն դատապարտում է ցանկացած մարդու առողջական խնդիրների հետ կապված շահարկումները, առավել ևս՝ երբ դրանց հիմքում կեղծ ինֆորմացիան է:

 

«Դատելով այս անիմաստ ինֆորմացիոն աղմուկից՝ ինձ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի առողջական խնդիրների մասին լուրերի տարածման հեղինակներն ու շահագրգիռ անձիք այսօր հենց նրա թիմում են գտնվում և ամեն ինչ անում են, որպեսզի այդ ինֆորմացիան շարունակաբար քննարկման թեմա լինի: Այլ ողջամիտ բացատրություն, թե ինչու է այս անհիմն տեղեկությունը օրեր շարունակ իշխանական և պրոիշխանական շրջանակների կողմից քաղաքական օրակարգի կարևոր հարցերի մեկը դարձել, չկա»,-ասաց Արթուր Վանեցյանը: