Այս մարդիկ ուզում են միայն ծառաներ, ուզում են բացառապես իրենցով հիացած, իրենց լոյալ անձինք։ Ասեմ, որ գտել են այդպիսի անձինք։ Հրապարակ


Այս մարդիկ ուզում են միայն ծառաներ, ուզում են բացառապես իրենցով հիացած, իրենց լոյալ անձինք։ Ասեմ, որ գտել են այդպիսի անձինք։ Հրապարակ
Հունվար 29 17:38 2020

Արդարադատության նախարարությունը քիչ առաջ հրապարակել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները, որով պարզ է դառնում, թե ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմում։

Մասնավորապես՝ իրավաբան-գիտնականներից են Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը, իսկ ՀԿ սեկտորից՝ Կարեն Զադոյանը, Դանիել Իոաննիսյանը։ Նշենք, որ իրավաբան-գիտնականներից հանձնաժողովի կազմում ընդգրկվելու հայտ էր ներկայացրել նաև արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, որին, սակայն, արդարադատության նախարարությունն անհասկանալի պատճառներով մերժել է։ Նախարարությունից որևէ պարզաբանում չներկայացրին, թե ում հայտը ինչու են մերժել կամ հաստատել՝ միայն նշելով․«Մրցույթի հայտարարության չափորոշիչների հիման վրա է ընտրությունը կատարվել»։

«Բացարձակ զարմացած չեմ, եթե անկեղծ, ավելի կզարմանայի, եթե ընդգրկեին ինձ այդ հանձնաժողովում, քանզի դա կլիներ խիստ կոպիտ շեղում գրիչ-ապօրինի-զենք-թմրամիջոց «խիստ կարևոր» գահավիժման կորագծից։ Այնպես որ, շնորհակալ եմ չհիասաթափեցնելու, անակնկալ չմատուցելու համար»,-Hraparak.am-ի հետ զրույցում իր չընդգրկվելու հանգամանքն այսպես սարկազմով մեկնաբանեց Արփինե Հովհաննիսյանը։

 

-Այսինքն՝ նախապես գիտեի՞ք կամ կռահո՞ւմ էիք, որ չեն ընդգրկելու Ձեզ այդ կազմում, և եթե այո, ապա ո՞րն էր, այդ դեպքում, մրցույթին մասնակցելու նպատակը։

-Նախապես չգիտեի, իհարկե, որ չեմ ընդգրկվելու, բայց կռահում էի՝ հաշվի առնելով այն, որ առանձնակի վերլուծական կարողություններ չեն պահանջվում իշխանությունների կեսքայլանոց կոմբինացիաները ու նաև բարդույթների ողջ համակարգը հասկանալու համար։ Այսինքն՝ ես կռահում էի, որ չեն ըդնգրկի, բայց ես արել եմ իմ քայլը՝ ելնելով երկրի լավագույն շահից և ցանկանալով իմ իմացությունը, գիտելիքը ծառայեցնել երկրին։ Բայց այս մարդիկ ուզում են միայն ծառաներ, ուզում են բացառապես իրենցով հիացած, իրենց լոյալ անձինք։ Ասեմ, որ գտել են այդպիսի անձինք։

-Ինչպե՞ս եք գնահատում հանձնաժողովի կազմը, ընտրված անդամների կարողությունները։
 

- Հանձնաժողովի կազմի մասով՝ ես բարձր եմ գնահատում իրենց բոլորի մասնագիտական գիտելիքները և հանձնաժողովում ընդգրկված երկու անդամի՝ Անահիտ Մանասյանի և Արմեն Մազմանյանի սահմանադրական գործընթացներին առնչվող փորձառությունը։ Իսկ ինչ վերաբերում է հասարակական կազմակերպություններին, ապա սրանք իշխանություններին լոյալ ՀԿ-ներ են, որոնք բյուջեից ֆինանսավորվում են և այլն, և այստեղ ավելացնլու շատ բան չկա։

-Նախարարությունից ասացին՝ ներկայացված չափորոշիչներից ելնելով են ընտրել կամ մերժել թեկնածուներին։ Հետաքրքրվե՞լ եք՝ անձամբ Դուք ո՞ր չափորոշչին չեք համապատասխանել։

-Ես կարծում եմ՝ մի գլխավոր չափորոշչի չեմ համապատասխանել՝ ես հիացած չեմ իշխանությունների վարքագծով և իրենց իրավական գիտելիքներով և, առհասարակ, իրենց կառավարման որակով։ Սա շատ կարևոր չափորոշիչ է, ինչին, վստահ եմ, համապատասխանում են մյուս բոլոր հանձնաժողովականները։



loading...