Մայլի Սայրուսը եւ Լիամ Հեմսֆորթը պաշտոնապես բաժանվեցին


Մայլի Սայրուսը եւ Լիամ Հեմսֆորթը պաշտոնապես բաժանվեցին
Հունվար 29 13:20 2020

Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը եւ ավստրալացի դերասան Լիամ Հեմսֆորթը պաշտոնապես բաժանվել են: Այդ մասին, հայտնել է Billboard-ը:

Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ հունվարի 28-ին Լոս Անջելեսից դատավորն ավարտել է ամուսնալուծության գործընթացը, որը շարունակվում էր ութ ամիս: Փաստաթղթերն ուժի մեջ կմտնեն փետրվարի 22-ին:

 

Զույգը բաժանվել է հարսանիքից մեկ տարի էլ չանցած (աստղերը գաղտնի ամուսնացել էին 2018 թվականի դեկտեմբերին): Մինչ այդ Սայրուսը եւ Հեմսֆորթը միասին են եղել գրեթե տասը տարի. առաջին անգամ նրանք հանդիպել են «Վերջին երգը» (2010) ֆիլմի նկարահանումներում:

 

Ավելի ուշ պարզվել է, որ բաժանման պատճառներից մեկը դարձել են «անհաշտելի հակասությունները»: Դերասանը ցանկանում էր ավանդական ընտանիք՝ հարմարավետ բնակարանով, երեխաներով ու հոգատար կնոջով: Երգչուհին, ընդհակառակը, նախընտրում է տրվել զվարճանքին, ընդ որում այլ մարդկանց՝ տղամարդկանց ու կանանց հետ:
Նախկին ամուսինների մենակությունը երկար չի տեւել: Այժմ Մայլին հանիպում է երաժիշտ Կոդի Սիմփսոնի հետ, իսկ Լիամը՝ մոդել Գաբրիելլա Բրուքսի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: