Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով.


Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով.
Հունվար 28 13:46 2020

Չինաստանի տասը քաղաքացիներ, ովքեր տուրիստական այցով գտնվում են Թուրքիայում եւ Թուրքիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի իշխանություններին։

Կորոնավիրուսի առկայության կասկածանքով հոսպիտալացված չինացի տուրիստները եղել է Կապադովկիայում։ DHA-ն էլ հաղորդում է, որ հիվանդության ախտանշանները հայտնվել է մի տուրիստի մոտ, իսկ մնացածները, որպես նրա հետ շփվածներ, կարանտինի տակ են մտցվել ու հոսպիտալացվել՝ կանխարգելիչ նպատակներից ելնելով։

Նշենք, որ Չինաստանում արդեն 106 մարդ է մահացել կորոնավիրուսից, իսկ վիրուսով հիվանդացածների թիվը կազմել է 4515 մարդ։



loading...