Տղամարդը բարձր երժշտության պատճառով կրակոցներ է արձակել.


Տղամարդը բարձր երժշտության պատճառով կրակոցներ է արձակել.
Հունվար 28 13:38 2020

Ռուսաստանի Նիժեվարտովսկում տղամարդը հրազենային զենքից կրակոցներ է արձակել բարձր երաժշտության պատճառով։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն։ Ըստ հրապարակման, բազմահարկ շենքի բնակիչ տղամարդը ինքնաձիգից կրակոցներ է արձակել՝ հարեւանի միացրած բարձր երաժշտության պատճառով։

Նշվում է, որ առաջին անգամ նա առանց զենքի է դուրս եկել եւ զգուշացրել, որ երաժշտության ձայնը իջեցնեն, սակայն նրան հարվածել են մի քանի անգամ բռունցքով՝ դեմքի շրջանում։ Տղամարդը տուն է վերադարձել, վերցրել ինքնաձիգն ու նորից գնացել հարեւանի տուն։ Մի քանի կրակոցից հետո հավաքվել են հարեւանները եւ զինաթափել տղամարդուն։