Արման Բաբաջանյանին տեղավորել են ԱԺ-ի «էլիտար թաղամասում». «Հրապարակ»


Արման Բաբաջանյանին տեղավորել են ԱԺ-ի «էլիտար թաղամասում». «Հրապարակ»
Հունվար 28 09:30 2020

«Հրապարակ»-ը գրում է․

«ԱԺ դահլիճի աջ թևում, որտեղ ԲՀԿ-ականների աշխատասենյակներն են, նոր «տաբլիցա» է հայտնվել` «Արման Բաբաջանյան»։ «Լուսավոր Հայաստանից» պոկված «անկախ» պատգամավորը, որը ԲՀԿ-ականների հետ «քրեական ենթամշակույթի» հետ կապված խնդիրներ ունի, այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»․ փաստորեն, նրան տեղավորել են «էլիտար թաղամասում» (դահլիճին մոտ սենյակներն այդպիսին են համարվում)` ԲՀԿ ֆրակցիային կից: Ի դեպ, Գևորգ Պետրոսյանի և Արման Բաբաջանյանի սենյակները դեմդիմաց են:

Իսկ սենյակը, որտեղ այժմ նստում է Բաբաջանյանը, նախորդ գումարման ԱԺ-ում պատկանում էր հենց Գևորգ Պետրոսյանին։ «Ուզում են քաշի ջանը»,- կատակեց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: