ԱԱԾ-ում «օրենքով գողերի» 2 ցուցակ են կազմել. «Հրապարակ»


ԱԱԾ-ում «օրենքով գողերի» 2 ցուցակ են կազմել. «Հրապարակ»
Հունվար 28 09:10 2020

«Հրապարակը» գրում է.

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը փոթորկել է քրեական աշխարհը: Նրանց «բռնելու» գործին է լծվել Ազգային անվտանգության ծառայությունը, որտեղ 2 ցուցակ են կազմել: Մեկում 12 օրենքով գողերն են, մասնավորապես` Զապը, Սամվելիկը, Օշականցի Գևորիկը, Ալոն, Ժիրոն և այլք: Սակայն այս ցուցակում է հայտնվել մի քանի անուն, որոնք օրենքով գողեր չեն, բայց հեղինակություններ են, օրինակ` Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, Արամ Վարդանյանը` Վստրեչի ապերը:

Մյուս ցուցակը, որտեղ քրեական հեղինակություններն են, ավելի մեծ է և գունեղ: Ներառված են Հայաստանի «ավտարիտետները»` ըստ հիերարխիայի:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում