Պռոշյանի մոտ վթարի հետեւանքով տուժած 15-ամյա տղայի վիճակը կայուն է, 9-ամյա աղջկա վիճակը` կայուն ծանր


Պռոշյանի մոտ վթարի հետեւանքով տուժած 15-ամյա տղայի վիճակը կայուն է, 9-ամյա աղջկա վիճակը` կայուն ծանր
Հունվար 26 16:01 2020

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում երեկ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած 15-ամյա տղայի վիճակը կայուն է, իսկ 9-ամյա աղջկա վիճակը` կայուն ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը` նշելով, որ ընտանիքը Օշական գյուղում էր բնակվում, ողբերգական դեպքի օրն էլ Երեւանից էին վերադառնում մահացած 37-ամյա վարորդի  որդու ծննդյան տարեդարձից: «Ռազմիկը վերջերս էր Ռուսատանից վերադաձել, արտագնա աշխատանքով էր զբաղվում:

Այդ օրն է Երեւանից էին վերադառնում, գնացել էին որդու 15-ամյակը նշեին: Մեքենայի մեջ Ռազմիկը իր ընտանիքով է եղել, ինչպես նաև նրանց հետ է եղել իր մորաքրոջ տղան»,-ասաց նա: Նա հավելեց, որ մահացածի կնոջը, ում վիճակը նույնպես կայուն ծանր է գնահատվում, գլխի վիրահատություն են արել: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 25-ին, ժամը 02:54-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Գ., ծնված 1983 թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածում գտնվող ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Ավտոմեքենայի ուղևորներ Արմինե (ծնված 1984 թ.), Հեղինե (ծնված 2011 թ.) և Մեսրոպ (ծնված 2005 թ.) Գ.-երը տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Հեղինե և Մեսրոպ Գ.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր: 



loading...