Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ


Ինչպես լավացնել հարաբերությունները սիրելիի հետ. 5 խորհուրդ
Հունվար 26 15:45 2020

Ուզում եք, որ Ձեր սիրելիի հետ հարաբերություններն էլ ավելի ջերմ ու գրավի՞չ լինեն, մի թերագնահատեք ինքներդ Ձեզ, ամեն ինչ հենց Ձեր ձեռքերում է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կուղղորդեն:


1. Մոռանում եք կշտամբանքների մասին
Պետք չէ սիրելի տղամարդուն կշտամբել. հոգ չէ, եթե նա նկարը չի ամրացրել կամ խանութից Ձեր ուզած ապրանքը չի գնել, ինչ-որ բան մոռացել է: Ավելի լավ է մեկ անգամ ևս հիշեցրեք նրան դրա մասին, այլ ոչ թե նրան ծույլ անվանեք և կշտամբեք: Պետք է հիշել նաև, որ շատ վատ է, երբ տղամարդուն հիշեցնում եք անցյալի սխալների մասին: Հասկացեք՝ ինչ եղել, եղել է: Պետք է մոռանալ և պահպանել հարաբերությունները:


2. Մի բեմականացրեք
Շատ դեպքեր են լինում, երբ կանայք այս կամ այն դեպքից բեմականացում են խաղում: Օրինակ, եթե Ձեր ամուսնուն ազատել են աշխատանքից, մի բողոքեք, թե ոնց եք շարունակելու ապրել, ինչ դժբախտություն է և այլն: Այս իրավիճակում տղամարդուն օգնել է պետք, այլ ոչ թե նախատել:

 
 
 
Реклама 01:33


3. Հետաքրքրություն ցուցաբերեք
Անտարբեր մի եղեք այն ամենի հանդեպ, ինչով զբաղվում է նա: Հետաքրքրվեք Ձեր տղամարդու աշխատանքով, սիրած զբաղմունքներով: Նրան դուր կգա Ձեր ուշադրությունը: Նա միանգամից կխոսի իր երազանքների, գաղափարների մասին:


4. Զիջեք
Մարդկանց համար շատ դժվար է զիջել և ընդունել սեփական սխալները: Բայց սովորեք կոմպրոմիսի գնալ: Հիշեք, որ կարևոր չէ, թե ով է ճիշտը, ով ՝ սխալ, այլ՝ այն, թե ով է երջանիկ: Հանուն ընտանեկան երջանկության արեք այդ քայլը:


5. Գնահատեք Ձեր երջանկությունը
Ձեր կողքին գտնվող թանկ մարդկանցից մի թաքցրեք զգացմունքները: Դրանք արտահայտելու համար պարտադիր չէ խոսել, Ձեր արարքները շատ ավելի խոսուն են: