«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սահել և հայտնվել է Ազատի ջրամբարը


«ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան սահել և հայտնվել է Ազատի ջրամբարը
Հունվար 25 21:43 2020

Հունվարի 25-ին, ժամը 13:38-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան սահել և հայտնվել է Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին գտնվող Ազատի ջրամբարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

 

 

Փրկարարները ջրամբարից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Թ., ծնված 1953 թ.):



loading...