«Էրեբունի պլազա»-ում կրակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել. Ահարոնյան


«Էրեբունի պլազա»-ում կրակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել. Ահարոնյան
Հունվար 23 19:26 2020

«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձին ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել և վնասազերծման կարևոր բաղադրիչ: Այս մասին գրել է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն պետ Աշոտ Ահարոնյանն՝ անդրադառնալով սոցցանցերում օգտատերների մեկնաբանություններին:

«Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել է զենքը, հանձնվել իրավապահներին և տեղափոխվել ոստիկանություն: Սոցցանցերում տարածվել է նրան մեքենա նստեցնելու պահի տեսանյութը, որը որոշ օգտատերերի կողմից արժանացել է քննադատական գնահատականների, մասնավորապես հարցադրումով, թե ինչու վնասազերծված անձը ձեռնաշղթաներով չէր: Նկատենք, որ սոցցանցերում տարածվել է նաև Արման Սարգսյանի վարած բանակցությունների ձայնագրությունը․ զենքը հանձնելու պայմանավորվածություն ձեռք է բերվում նաև ձեռնաշղթաներ չհագցնելու պայմանով:
Այսինքն` ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել եւ վնասազերծման կարևոր բաղադրիչ»,-գրել է Ահարոնյանը:

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն:



loading...