Կառավարության որոշումներն ու մոտեցումները հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ․ Հրանտ Բագրատյան


Կառավարության որոշումներն ու մոտեցումները հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ․ Հրանտ Բագրատյան
Հունվար 23 20:17 2020

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ կառավարության որոշումներին, դրանք բնութագրելով տոտալիտար պետությանը բնորոշ գործելաոճ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Կառավարության որոշումներն ու մոտեցումները հիշեցնում են տոտալիտար պետության գործելաոճ։

Սպանդանոցների խնդիրը ցույց տվեց մի հասարակ բան. շարքային գյուղացին անմիջապես հասկացավ, որ տեղի է ունենալու անասնապահությամբ ստեղծված ավելացված արժեքի մասնակի օտարում ի վնաս գյուղացու։ Հիմա էլ պլաստիկ (ցելոֆանից) տոպրակների խնդիրը։

Ինչպես կարելի է դեմ գնալ տեխնոլոգիական առաջընթացին և հայտարարել սետկաների կիրառումն ընդլայնելու կամ վերսկսելու մասին։

Հապա կառավարություն մի 400 կամ 500% ակցիզ դիր ПВХ օգտագործողների կամ էլ հենց պլաստիկ տոպրակների վրա։ Գինը կդառնա 100-150 դրամ։ Եվ կտեսնեք, թե միևնույն տոպրակը, մեկի փոխարեն քանի տասնյակ անգամ է օգտագործվում»։