Իսրայելը հավերժ կհիշի՝ ով Է ազատագրել Օսվենցիմը. Նաթանյահու


Իսրայելը հավերժ կհիշի՝ ով Է ազատագրել Օսվենցիմը. Նաթանյահու
Հունվար 23 18:00 2020

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հունվարի 23-ին բլոկադայի ենթարկված Լենինգրադի բնակիչների ու պաշտպանների «Հիշատակի մոմ» հուշարձանի բացմանն ընդգծել Է, որ հրեական պետությունը միշտ հիշելու Է, որ հենց Կարմիր բանակի զինվորներն են ազատագրել Օսվենցիմը:

«Հենց Կարմիր բանակն Է ազատագրել Օսվենցիմը, եւ մենք միշտ դա հիշելու ենք»,-ասել Է Իսրայելի վարչապետն այն արարողության ժամանակ, որին մասնակցել են նաեւ ՌԴ-ի եւ Իսրայելի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեուվեն Ռիվլինը:

Նաթանյահուն նշել Է, որ Երուսաղեմում «բլոկադայի ենթարկված մարդկանց սխրագործության հուշարձանը «խոսում Է ընդհանրական լեզվով՝ հայրենիքի նկատմամբ սիրո լեզվով, անձնազոհության, անդուլ պայքարի եւ հաղթանակի լեզվով»:

Վարչապետը նշել Է, որ մեր օրերում, «ի տարբերություն այն բանի, ինչ եղավ Հոլոքոստի ժամանակներում, հրեական ժողովուրդն ունի ուժեղ պետություն»: «Մենք պետք Է կանգնենք միասին, որպեսզի պաշտպանենք մեր անվտանգությունն ու մեր ապագան»,-շարունակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



loading...