Բաբաջանյանն Էրեբունի պլազայի դեպքը համարեց իրավապահ մարմիններում բարեփոխման անհրաժեշտության ահազանգ


Բաբաջանյանն Էրեբունի պլազայի դեպքը համարեց իրավապահ մարմիններում բարեփոխման անհրաժեշտության ահազանգ
Հունվար 23 17:53 2020

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ի կրակոցների դեպքը համարում է վկայություն այն բանի, որ իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում, դատական իշխանությունում արմատական բարեփոխումների կարիք կա: Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ լիագումար նիստում իր ելույթում:

«Տեղի ունեցածը խստորեն դատապարտելի է ` անկախ կատարվածի շարժառիթներից ու պատճառներից: Սա ահազանգ է առաջին հերթին Հայաստանի իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական իշխանությանը»,-ասաց Բաբաջանյանը։

Այդ կրակոցները, ըստ պատգամավորի, պետք է սթափության ահազանգ լինեն Հայաստանի իրավապահ մարմինների համար: Բաբաջանյանը կարծում է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է ընդհանրապես երկրում, մասնավորապես և առաջին հերթին՝ իրավապահ մարմիններում դատական համակարգում արմատական բարեփոխումներ կատարելու կենսական անհրաժեշտության մասին: