«Էրեբունի պլազա» հյուրանոց զինված ներխուժած անձը վնասազերծվել է. Աշոտ Ահարոնյան


«Էրեբունի պլազա» հյուրանոց զինված ներխուժած անձը վնասազերծվել է. Աշոտ Ահարոնյան
Հունվար 23 16:41 2020

«Էրեբունի պլազա» հյուրանոց զինված ներխուժած անձը վնասազերծվել է:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա քիչ առաջ հայտնել էր նաեւ, որ զինված անձը հանձնել է ինքնաձիգը:

«Էրեբունի պլազա» հյուրանոց ներխուժած զինված անձի հետ բանակցել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցությունների արդյունքում էլ նա հանձնել է ինքնաձիգը: Զինված անձը, վնասազերծվելուց հետո, դեպքի վայրից տեղափոխվել է ոստիկանության բաժին: Ըստ ականատեսների՝ նա տեղափոխվել է  ոստիկանության պետի պաշտոնակատարի մեքենայով:

Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանից «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ «Էրեբեունի պլազայից» որեւէ կանչ չեն ստացել: Շտապ օգնության մեքենաները դեպքի վայրում են գտնվել միայն հերթապահության նպատակով: