Արման Աբովյանը խորհրդարանում համերաշխության կոչ է անում


Արման Աբովյանը խորհրդարանում համերաշխության կոչ է անում
Հունվար 23 13:22 2020

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արման Աբովյանը խորհրդարանի բոլոր խմբակցությունների գործընկերներին համերաշխության կոչ արեց:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աբովյանը ելույթ ունեցավ ԱԺ հունվարի 23-ի նիստում քննարկվող մեկ այլ նախագծի շրջանակում:

 

Դիմելով ՀՀ քաղաքացիներին` Աբովյանը շեշտեց, որ իրենք` պատգամավորները տարբեր մարդիկ ենք` տարբեր ընկալումներով, տարբեր աշխարհայացքներով: «Բայց չեմ ուզում հավատալ, որ այստեղ կան մարդիկ, ովքեր կարող են միտումնավոր քայլեր անել, որ թշնամություն առաջացնեն: Մենք ելույթ ենք ունենում, ասում ենք` եկեք ապրենք համերաշխ, սակայն մի րոպե ինչ-որ իրավիճակ է ստեղծվում, և սկսում ենք միմյանց վերհիշել: Այո, կա բառերի, խոսքերի տարբեր ընկալում, հաճախակի մեր՝ միմյանց չհասկանալու իրավիճակներն առաջանում են հենց տարբեր իրավիճակներից: Ես ունեմ հստակ առաջարկ. եթե հանկարծ կա անհասկանալի ինչ-որ պահ, եկեք պայմանավորվենք, որ այստեղ «թուրը» չհանենք, դուրս գանք միասին խոսենք, պարզաբանենք, թե ինչ ի նկատի ունեինք,և  դա կաշխատի: Որպեսզի ոչ ոքի չնեղացնեմ, կոչ եմ անում ինքս ինձ` լինել կառուցողական և թող այդ կոչը տարածվի բոլորի վրա»,-ասաց Աբովյանն ու ելույթն ավարտեց հայտնի մուլտֆիլմից հայտնի արտահայտությամբ` «Dавайте жить дружно!» (Եկեք համերա'շխ ապրենք):

 

Հունվարի 23-ի ԱԺ նիստը վաղ առավոտից հարթ չի ընթանում: Առավոտյան նախագծերի քվեարկության ընթացքում պատգամավորները հեռակա բանավեճի բռնվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնված քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցի վերաբերյալ: Այնուհետև իշխանական և ընդդիմադիր պատգամավորները այլ նաախգծերի քննարկման ժամանակ ,շեղվելով քննարկվող հարցի թեմայից , հանդես եկան ելույթներով` փոխադարձաբար դժգոհելով միմյանց ըննդդիմադիր և իշխանական գործելաոճից: Պատգամավորները դժգոհեցին նաև միմյանց հասցեին հնչեցված փոխադարձ որակավորումներից: