Ավստրալիայում անտառային հրդեհները մարող ինքնաթիռ Է կործանվել


Ավստրալիայում անտառային հրդեհները մարող ինքնաթիռ Է կործանվել
Հունվար 23 12:32 2020

Ավստրալիայի վթարային-փրկարարական ծառայությունը հավաստել Է, որ երկրի հարավ - արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհների մարմաբ զբաղվող ինքնաթիռը վթարի Է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել Է երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sydney Morning Herald թերթը:

Նոր Հարավային Ուելսի նահանգի տարածաշրջանային հրշեջ ծառայության կոմիսար Շեյն Ֆիթցսիմոնսը Սիդնեյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է, որ ինքնաթիռը Ավստրալիա Էր ժամանել ԱՄՆ-ից: Նրա խոսքով՝ կործանված օդանավում գտնվում Էին «ամերիկացի երեք մասնագետներ»:

Հունվարի 23-ին ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հաղորդել Էր մեծ ավիատանկերի հետ կապի կորստի մասին, որն աշխատում Էր Սնոուի Մոնարոյի շրջանում: Հրատարակության տվյալներով՝ C-130 Hercules ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են նահանգի հարավի Կումա քաղաքից ոչ հեռու: Վթարի պատճառն առայժմ հայտնի չԷ:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կանբերայի մերձակայքում անտառային հրդեհներն Ավստրալիայի իշխանություններին հարկադրել են հունվարի 23-ին ժամանակավորապես փակել մայրաքաղաքի օդանավակայանը մարդատար չվերթների սպասարկման համար:

Արտակարգ իրավիճակների գործակալության մայրաքաղաքի ստորաբաժանումը հայտնել Է, որ օդանավակայանից հարավ չվերահսկվող կրակն անմիջական սպառնալիք Է ներկայացնում երեք քաղաքամերձ շրջանների բնակիչների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: