ԱԺ-ն ընդունեց բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը


ԱԺ-ն ընդունեց բանկ ներկայանալու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուին թոշակից չզրկելու նախագիծը
Հունվար 23 11:10 2020

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:   «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց  111 «կողմ», 5 «ձեռնպահ» ձայներով:    Ազգային ժողովում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նա, մասնավորապես, նշել էր՝ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Նախագծով առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:



loading...