Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել Է 570-ը


Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդների թիվը գերազանցել Է 570-ը
Հունվար 23 10:37 2020

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել Է 570-ը: Հունվարի 23-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության պետական կոմիտեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Ավելի վաղ «Ժենմին ժիբաո» թերթը, վկայակոչելով պաշտոնական տվյալներ, տեղեկացրել Էր 554 դեպքի մասին երկրի 27 տարածաշրջաններում: Մահացել Է 17 բնակիչ: Ճշտված տվյալներով՝ 95 ախտահարվածներ օրհասական վիճակում են: Հիվանդացածների հետ սերտ շփման մեջ Է եղել ավելի քան 5,8 հազար մարդ, նրանք բոլորը գտնվում են կարանտինում: 

Հրապարակված վիճակագրության համաձայն՝ հիվանդացածների մեծ մասը գրանցված Է Հուբեյի նահանգում, որի վարչական կենտրոնն Ուհանն Է, որտեղից սկսվել Է համաճարակի տարածումը: Պեկինում ախտահարվածների թիվն աճել Է եւս չորսով՝ մինչեւ 14 բնակիչ: 

Նոր տիպի կորոնավիրուս Է արդեն հայտնաբերվել նաեւ այլ երկրներում. Թաիլանդում (երեք դեպք), Կորեայի Հանրապետությունում, ԱՄՆ-ում եւ Ճապոնիայում (մեկական հիվանդ): Թոքաբորբ հիշեցնող ախտանիշեր են հայտնաբերվել Սինգապուրում եւ Ֆիլիպիններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: